National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.04.2012
ԱԺ աշխատակիցներին շնորհվեցին դասային աստիճաններ
1 / 4

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը եւ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը ապրիլի 17-ին աշխատակազմի 14 աշխատակիցների հանդիսավոր պայմաններում շնորհեցին օրենքով սահմանված համապատասխան դասային աստիճաններ: ԱԺ նախագահը 9-ը պետական ծառայողների շնորհեց ՀՀ պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:  ԱԺ աշխատակազմի ղեկավարը 4 աշխատակցի շնորհեց ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան եւ 1 աշխատակցի` ՀՀ պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին դասային աստիճան ստանալու կապակցությամբ` մաղթելով  արդյունավետ աշխատանք: Խորհրդարանի ղեկավարն ընդգծեց, որ Ազգային ժողովում աշխատում են արհեստավարժ ու բանիմաց մասնագետներ, որոնք մշտապես բարձր են պահում խորհրդարանի, մասնավորապես խորհրդարանի աշխատակազմի պատիվը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Լուիզա Չարխչյանը եւ ԱԺ աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Անտոնյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեցին ԱԺ ղեկավարությանը իրենց աշխատանքը գնահատելու համար` ընդգծելով, որ հետայսու կփորձեն իրենց ծառայողական պարտականությունները էլ ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել` նպաստելով օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am